ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնի վրա լոլիկներ են նետել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա մի քանի լոլիկ են նետել Սերժի քաղաք կատարած այցի ժամանակ, հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքով հեռարձակված կադրերում երևում է, որ մի քանի լոլիկ թռչում են դեպի Մակրոնը, որը գտնվում է ամբոխի կենտրոնում: Դրանից հետո նախագահական գվարդիան արագ հովանոց է բացում Ֆրանսիայի առաջնորդի գլխին՝ նրան պաշտպանելու համար։ Այնուհետեւ հեռարձակումն ընդհատվել է մի քանի վայրկյանով։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի նախագահը հարձակման է ենթարկվում երկրի ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ։ Անցյալ ամառ երկրի ղեկավարը Դրոմի վարչություն այցելության ժամանակ մի տղամարդու ապտակ էր ստացել։ Ինչ-որ պահի, ձեռքսեղմումից հետո, ներկաներից մեկը նետվել է հանրապետության նախագահի վրա։ Ավելի ուշ հարձակվողը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման։