Պենտագոնը պատասխանել է Լավրովի հայտարարությանը
ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի միջուկայինի, և չի փոխում իր զսպող ուժերի պատրաստության աստիճանը։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Պենտագոնի խոսնակը։
Ջոն Քիրբին մասնավորապես ասել է.
«Ես համաձայն եմ պարոն Լավրովի հետ, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չպետք է սկսել։ Ուկրաինայում ներկայիս հակամարտությունն այդ մակարդակին հասնելու հարկ չկա։ Ինչպես արդեն ասացի, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Մենք չենք տեսնում որևէ բան, որը կստիպի մեզ փոխել մեր ռազմավարական միջուկային զսպման ուժերի պատրաստության աստիճանը, մեր երկիրը և մեր դաշնակիցներին պաշտպանելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է, որ միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավոր...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել...