ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուններ` Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարության շենքի մոտ

 Պայթյուններ են հնչել Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարության շենքի մոտ: Հայտնում է ՏԱՍՍ լրատվականը: Ըստ այս պահին առկա տեղեկությունների, զինված անհայտ անձինք հարձակվել են Մերձդնեստրի Տիրասպոլ քաղաքի պետական անվտանգության նախարարության շենքի վրա: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան: Լուսանկարում պատկերված են ճանապարհին ընկած նռնականետ։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հատուկ գործողության» երկրորդ փուլը նախատեսում է ելք դեպի Մերձդնեստրի սահման։