ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուններ և խոշոր հրդեհներ Բրյանսկում. այրվում են նավթային պահեստը և զինանոցը

Բրյանսկում նավթային բազա է այրվել: Այս մասին գրում է Вести-ն: 

 

Նշվում է, որ վառելիքի բաքի պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը երկուսի սահմաններում։ Շուտով մոտակայքում գտնվող զինապահեստում հաջորդ պայթյունն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ առաջին օբյեկտում պահեստավորվել է մոտ 10 հազար տոննա վառելիք, իսկ երկրորդում՝ մոտ 5 հազար տոննա։ 

 

Ռուսական թելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ խոսքը Բրյանսկի հետևյալ 2 օբյեկտների մասին է՝ «Դրուժբա» նավթապահեստը և հրթիռահրետանային գլխավոր վարչության 120-րդ զինապահեստը: