ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոցվել է Լվովի մերձակայքում գտնվող Կրասնոյե երկաթուղային կայարանը
Ապրիլի 25-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Արևմտյան Ուկրաինայի տարածքին։ Հրթիռային կրակոցների հետևանքով խոցվել են Լվովի մերձակայքում գտնվող Կրասնոյե երկաթուղային կայարանը և Ռիվնեի շրջանի երկու երկաթուղային հանգույցներ։ Այս մասին հայտնում են ուկրաինակա տելեգրամ ալիքները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։