ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է հոգեւորականի եւ միանձնուհու վրա

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է հոգեւորականի եւ միանձնուհու վրա:  Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարձակումը տեղի է ունեցել Սեն Պյեր Դ ' Արեն եկեղեցում: Տուժածները դանակի բազմաթիվ վնասվածքներ են ստացել: Հարձակվողը բերման է ենթարկվել:  Նա 31-ամյա ֆրանսիացի է: Նրան ձերբակալել է դեպքի վայր ժամանած ոստիկանությունը։