ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլիոն դոլարի վնաս. Սանկտ Պետերբուրգի ռեստորանում փլուզվել է էլիտար գինիների ստենդը
Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Վյազովի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում, երբ մենեջերն ընտրելիս է եղել գինու շիշը, որպեսզի մոտեցնի այցելուներին, մալուխը պոկվել է, փլուզվել է էլիտար գինով ամբողջ ստենդը, եւ գինիները թափվել են հատակին:
Հաստատությունում մեկ շիշ գինին 2500 ամն դոլար արժեր: Այժմ մասնագետները գնահատում են վնասը, որը կարող է միլիոն դոլարն անցնել, սակայն մենեջերին խոստացել են աշխատանքից չազատել: