ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չելյաբինսկում կրակե շոուն քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ. վառվող անվադողը թռել է հանդիսատեսի կողմը
Այսօր գիշեր Չելյաբինսկի մարզի Միասս քաղաքում բնակիչներն ավանդական կրակե շոու են կազմակերպել: Փոքրիկ բլրի վրա տղամարդը վառվող անվադողը պտտեցնելիս չի կարողացել պահել այն, ինչից հետո անվադողը թռել է հանդիսատեսի կողմն ու ընկել է տեղի բնակչուհու անմիջապես կողքը։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ նա այրվածքներ է ստացել դեմքի և ձեռքերի հատվածում: Այս պահին ոստիկանությունը զբաղվում է մեղավորի որոնումներով, որն ականատեսների խոսքով, միջադեպից անմիջապես հետո դիմել է փախուստի: