ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սայաթ-Նովա փողոցում շանը գցում մեքենայի տակ․ լրագրողն ահազանգում է

Երեկ երեկոյան Սայաթ-Նովա փողոցի վրա մի անբարոյական կենդանի շանը գցել է մեքենայի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիա Սարգսյանը և կից ներկայացրել տեսանյութ։ 

«Եթե կան մարդիկ, որ սրա մեքենայի համարները ֆիքսել են, գրեք խնդրում եմ:  
Էս կենդանին ոգեւորվել էր՝ տեսնելով Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին: Անասնական բնազդն է արթնացել ու մեքենան քշել է մարդկանց ուղղությամբ: Լինքը դնում եմ, ինքներդ տեսեք 4:42 րոպեից»,-գրել է լրագրողը։