ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել են անցած տարվանից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակի մասունքները

Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։

Քաղաքականություն