Ռոսավիացիան երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը
Ռոսավիացիան հայտնել է դեպի ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմի երկարացման մասին։
«Դեպի ռուսական 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 1-ը»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։
Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում այլընտրանքային երթուղիներ ստեղծել Սոչիով, Վոլգոգրադով, Մինվոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։
Հիշեցնենք, որ թռիչքների սահմանափակումները, որոնք արդեն մի քանի անգամ երկարացվել են, գործում են փենտրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի անցկացման մեկնարկի օրվանից։
Նմանատիպ հոդվածներ
«Դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»․ Բայդենը նորից սխալվել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասա...
Ադրբեջանն օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել
Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։...
Վահագն Ալեքսանյանը՝ իր նկարով խոզի մասին
ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է իր լուսանկարը երեկ՝ Ազատության հրապարակում իրականացվող ակցիայի...
Թուրքիայի զինված ուժերը Իրաքում 400 քուրդ զինյալների շրջափակման մեջ են վերցրել
Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններ...