«Դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»․ Բայդենը նորից սխալվել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասանել կոնգրեսական Էրլ Բլումենաուերի ազգանունը:
Այն բանից հետո, երբ նա երկու անգամ չի կարողացել արտաբերել քաղաքական գործչի ազգանունը, Սպիտակ տան ղեկավարն ասել է.
«Գիտեմ, գիտեմ, դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»:
Հիշեցնենք, որ սա ԱՄՆ նախագահի առաջին սայթաքումը չէ. ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը երկար ժամանակ չէր կարողանում հիշել արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության (FEMA) ադմինիստրատոր Դին Քրիսվելի անունը, ինչը տեղի էր ունեցել նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։
Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահը խառնել էր Միչիգանի նահանգապետի անունը, իսկ բանակցությունների ընթացքում չէր կարողացել հիշել Ավստրալիայի վարչապետի ազգանունը:
Բացի այդ, Բայդենը մի քանի անգամ ԱՄՆ նախագահ է անվանել փոխնախագահ Քեմալա Հարրիսին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել
Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։...
Ռոսավիացիան երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը
Ռոսավիացիան հայտնել է դեպի ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմի...
Վահագն Ալեքսանյանը՝ իր նկարով խոզի մասին
ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է իր լուսանկարը երեկ՝ Ազատության հրապարակում իրականացվող ակցիայի...
Թուրքիայի զինված ուժերը Իրաքում 400 քուրդ զինյալների շրջափակման մեջ են վերցրել
Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններ...