Վահագն Ալեքսանյանը՝ իր նկարով խոզի մասին
ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է իր լուսանկարը երեկ՝ Ազատության հրապարակում իրականացվող ակցիայի ընթացքում գոճիի վրա ամրացնելուն։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ խնդրելով հետայսու չօգտագործել իր լուսանկարներն ակցիաների ժամանակ։
«Տեղեկացա, որ այսօր Աթոռի շարժման գաղափարական առաջնորդներից մեկը, վրդովված էլիտար հանրահավաքի սակավամարդությունից, իր մարմնին է փակցրել իմ համեստ անձի նկարը և որոշել գոնե այդպես լուծել հավաքի սակավամարդության հարցը։
Առաջնորդներից այդ մեկը, թերևս, շարժման ուղեղային սերուցքի կազմից է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ իմ կամ թիմակիցներիցս յուրաքանչյուրի նկարն անգամ ավելի մեծ աջակիցների բանակ ունի, քան հսկայական կապիտալի տեր չեկիստ գեներալների ու թալանչիների ողջ աստղաբույլը միասին վերցրած։
Տեղեկացա նաև, որ Աթոռի շարժման այդ առաջնորդի ակցիան լայնորեն լուսաբանվել է ընդդիմադիր մամուլում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» օրաթերթում, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ Թագուհի Թովմասյանը ոչ միայն ԱԺ ամենահմայիչ կին պատգամավորներից է, այլև չափազանց խելացի ու խորամանկ։
Այնուամենայնիվ, ցավով ստիպված պիտի խնդրեմ Աթոռի շարժման այդ և մյուս բոլոր առաջնորդներին՝ անկախ կենսաբանական դասից, հետայսու իմ նկարները չօգտագործել իրենց հավաքների ժամանակ ու կամ գոնե չփակցնել սեփական մարմիններին»,-գրել է Ալեքսանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի զինված ուժերը Իրաքում 400 քուրդ զինյալների շրջափակման մեջ են վերցրել
Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններ...
ՌԴ ՊՆ-ն կոչ է անում անհապաղ կանխել Կիևի՝ Զատիկի ժամանակ հնարավոր սադրանքը
Ռուսաստանը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին անհապաղ ա...
«Դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»․ Բայդենը նորից սխալվել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասա...
Ադրբեջանն օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել
Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։...