Թուրքիայի զինված ուժերը Իրաքում 400 քուրդ զինյալների շրջափակման մեջ են վերցրել
Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններում մի քանի դիրք են գրավել, իսկ «Ճանկ» գործողությունների շղթայի հետևանքով մոտ 400 քուրդ զինյալներ շրջափակման մեջ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական իշխանամետ Sabah թերթը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ գործողության մեկնարկից ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 26 ակտիվիստ է սպանվել։ Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։ Ցամաքային ուժերին աջակցում են հարվածային ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը։
Իրաքի հյուսիսում ՔԱԿ զինյալների դեմ նոր գործողության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերն օգտագործում են ավելի քան 3 տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ուղղաթիռներ ու F-16 կործանիչներ։ Մինչ օրս Թուրքիան պաշտոնապես հայտնել է առնվազն 2 թուրք զինծառայողի սպանվելու մասին։
Հիշեցնենք` Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում «Ճանկ» կոչվող գործողությունների շղթան սկսել է 2019թ․ մայիսից։ Մինչ օրս իրականացվել է 8 ռազմական գործողություն։ «Ճանկ-փական» գործողությունը սկսելու մասին Թուրքիան հայտարարեց ապրիլի 18-ին։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը՝ իր նկարով խոզի մասին
ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է իր լուսանկարը երեկ՝ Ազատության հրապարակում իրականացվող ակցիայի...
ՌԴ ՊՆ-ն կոչ է անում անհապաղ կանխել Կիևի՝ Զատիկի ժամանակ հնարավոր սադրանքը
Ռուսաստանը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին անհապաղ ա...
«Դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»․ Բայդենը նորից սխալվել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասա...
Ադրբեջանն օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել
Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։...