ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն է որոտացել Խարկովի փոստային խոշորագույն պահեստում
Խարկովի մարզի Կորոտիչ քաղաքում ուկրաինական «Նովա Պոշտա»-ի խոշորագույն տեսակավորման կենտրոնում պայթյուն է որոտացել։ Այս մասին գրում է Anna News թելեգրամյան ալիքը:
«Կիևի ռեժիմին հավատարիմ աղբյուրները հայտնել են, որ օբյեկտին օդային հարված է հասցվել։ Սակայն անվտանգության տեսախցիկների տեսագրությունները ցույց են տալիս, որ պայթյունից անմիջապես առաջ բեռնատարներից մեկը հրդեհվել է»,- նշում է ալիքը։
Միջադեպի պատճառները պարզվում են։