Քրիստոսի արձանի վերջնական օրինակները. Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել

 Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հաջորդ փուլ անցած հեղինակները ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով և նոր լույսի ներքո:

 

«Անկախ արդյունքներից՝ շնորհակալ եմ բոլոր քանդակագործներին սրտացավ և պատասխանատու մոտեցման համար»,-նշել է ԲՀԿ առաջնորդ, մեգա նախագծի հեղինակ Գագիկ Ծառուկյանը:

 

Անվանի վարպետները՝ պրոֆեսոնալ քանդակագործներն ու նկարիչներն աշխատել են ամենայն պատասխանատվությամբ և բծախնդրությամբ, քանի որ ըստ հեղինակների, այն պետք է դառնա Հայաստանի նոր այցեքարտն ու միավորի քրիստոնյաներին։

Գագիկ Ծառուկյանի գաղափարը Հայաստան է բերել անվանի քանդակագործների աշխարհի բոլոր անկյուններից։ Բոլորը հերթով ներկայացրեցին իրենց տարբերակներն ու հիմքում դրված գաղափարը։ Ամեն մեկը ինքնատիպ է ու յուրահատուկ։

 

Այսպիսով, ապրիլի 25-ին լավագույն գործերը կդրվեն հանրային քննարկման։ Հանձնախումբը մինչև այդ կարևոր առաքելություն ունի՝ մոտ երեք տասնյակից պետք է ընտրի լավագույներն ու ներկայացնի հանրությանը, որոնք էլ քվեարկելու համար 7 օր ժամանակ կունենան։ Զուգահեռ կաշխատի հանձնախումբը։

«Որոշումը կայացվելու է հետևյալ կերպ. քվեարկությա 50 տոկոսը հաշվի է առնվելու քաղաքացիների կարծիքը, իսկ 50 տոկոսը՝ հանձնախմբի։ Մայիսի 5-ին վերջապես կհայտարարվի հաղթող նախագիծն ու հեղինակի անունը»,-նշեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն