ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշավոր և դանդաղ. ինչպես է անցնում վարչապետի ավտոշարասյունն այսօր
Аuroranews.am-ը տեսանյութ է ստացել, որում երևում է թե ինչպես է այսօր Երևանի փողոցներով անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը: Տեսանյութը դիտելիս անհնար է չնկատել, որ շարասյունը ընթանում է շատ դանդաղ ու զգուշավոր կերպով:
Հարկ է նշել, որ վարչապետին տեղափոխող ավտոմեքենայի անցնելու պահին մեքենաները սկսեցին ազդանշան տալ, ըստ ամենայնի, ի նշան 2 օր առաջ տեղի ունեցած ողբերգական վրաերթի:
Հիշեցնենք, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ավելի ուշ հաստատվեց, որ ոստիկաններն ուղեկցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հանեցի գետից, երեխան չէր շնչում». 2-ամյա աղջկան փրկած Ժիրայրը մանրամասներ է հայտնում
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Դեբեդ գետը 2 տարեկան աղջիկ երեխա է ընկել: Քիչ առաջ ոստի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպա է ձերբակալվել. ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Երևան-Արարատ մայրուղում․ քաղաքացիները երթով հասան Երևան
Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան-Արարատ ավտոմայրույղին։ Այնտեղ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ԱԺ-ում է. նիստին ներկա են նաև ընդդիմադիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, որտեղ ընթանում է Կառավարություն հարցուպատասխանը:Նիստին ն...