Կրեմլը չի ​​մեկնաբանում հատուկ գործողության վերաբերյալ հարցերը

Կրեմլը չի ​​մեկնաբանում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության, այդ թվում՝ Ուկրաինայի հարավում թիրախների հետ կապված հարցերը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք դեռ չենք մեկնաբանում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված հարցերը»,- պատասխանել է նա հարցին՝ կապված ուրբաթ օրը Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարության կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության զարգացման հնարավոր ուղիների մասին արված հայտարարությունների հետ։

 

Պեսկովը նաև հարցեր է փոխանցել պաշտպանության գերատեսչությանը այն մասին, թե արդյոք Ռուսաստանի նախագահն ու գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը ուղղել են օպերացիայի առաջադրանքները։ «Բոլոր հարցերը՝ Պաշտպանության նախարարությանը»,- ասել է խոսնակը։

Քաղաքականություն