IKEA-ն և Inditex-ը փնտրում են Ռուսաստանում աշխատանքը վերսկսելու հնարավորությունը
Շվեդական IKEA-ն և իսպանական Inditex-ը (Industria de Diseno Textil SA), որին պատկանում են Massimo Dutti, Zara, Pull & Bear, Oysho, Bershka, Stradivarius, Zara Home և Uterque ապրանքանիշերը, ցանկանում են վերաբացել իրենց խանութները Ռուսաստանում: Ինչպես գրում է Smotrim. ru-ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը։
«IKEA-ի համար կարևոր է, որ տեսականին լեցուն լինի, հիմա նրանց համար դժվար է դա անել, երբ ընկերությունը ելք գտնի, այն կբացվի: Ավելին, IKEA-ն կառուցել է իր սեփական խանութները, դրանք շպրտելով՝ թողնելով ինչ-որ մեկին, անարդյունավետ քայլ է»,- ասել է Եվտուխովը։
Փոխնախարարն ընդգծել է, որ IKEA-ն ունի «շատ լավ ռուսական շուկա»։ Բիզնես գործընթացն այնպես է կառուցված, որ ընկերությունն այլ երկրներից ապրանքներ է բերում, Ռուսաստանում էլ գործարաններ ունի:
«Առայժմ նույնիսկ այն օտարերկրյա ընկերությունները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը, հայտարարել են, որ կասեցումը կապված չէ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ, այլ այն, որ խնդիրներ կան լոգիստիկայի և ապրանքների մատակարարման հետ: Նրանք նախատեսում են վերսկսել գործունեությունը: Տեսանելի ապագայում նրանք չեն ցանկանում հեռանալ, քանի որ ռուսական շուկան մեծ է»,- ասել է Եվտուխովը։
Նույնը վերաբերում է Inditex-ին:
«Ասում են՝ ռուսական շուկան կարեւոր է»,- եզրափակեց փոխնախարարը։






























