Զախարովան արձագանքել է Բորիս Ջոնսոնին

Բորիս, մենք հասկանում ենք, որ դուք անձամբ և ձեր կառավարությունը լքել եք ձեր հպատակներին, ովքեր դարձել են բրիտանական քարոզչության զոհ և որպես վարձկաններ գնացել Ուկրաինա՝ մարդկանց սպանելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչին՝ կապված բրիտանացի գերեվարվածների հետ։ 

 

«Մի ձևացրեք, թե անհանգստացած եք: Դուք բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեք դժվարության մեջ գտնվող բրիտանացիների ճակատագրով: Նրանք ձեզ հետ չեն զվարճացել Դաունինգ Սթրիթում երեկույթներին, ինչը նշանակում է, որ նրանք նույնպես չեն սպասի ձեր հովանավորությանը։

Կոչ եմ անում բրիտանացիներին, ովքեր անհանգստանում են համաքաղաքացիների համար՝ մի անհանգստացեք, ռուսական կողմը հոգ է տանում նրանց մասին։ Նրանց կերակրում են,  անհրաժեշտ օգնություն ցուցաբերում։ Ի տարբերություն ուկրաինացի զինյալների, որոնք անմարդկային կերպով գնդակահարում են բանտարկյալներին և բռնության են ենթարկում քաղաքացիական անձանց, Ռուսաստանի զինված ուժերը հավատարիմ են մարդասիրական իրավունքին:

Մեր հերթին մենք կոչ ենք անում բրիտանական իշխանություններին ցուցաբերել Բորիս Ջոնսոնի նշած ողորմածությունը Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ և դադարեցնել զենքի մատակարարումը Կիևի ռեժիմին», -նշել է Զախարովան։ 

Քաղաքականություն