ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք Վրաստանում՝ պրոուկրաինական ցույցի ժամանակ

Վրաստանում հակապատերազմական ցույցի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Инфо24-ը՝ հղում տալով թելեգրամյան ալիքներին:
 

«Ոմանք պահանջում էին Ռուսաստանի հետ մուտքի վիզային ռեժիմ սահմանել, արգելել ռուսների թռիչքները դեպի Վրաստան և դադարեցնել ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը։ Մյուսները համաձայն չէին նրանց հետ։  Հանրահավաքն ի վերջո ավարտվել է ծեծկռտուքով և երկու կողմից ձերբակալություններով»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ:

 

Թելեգրամում տարածվել է նաև տեսանյութ միջադեպից: