Մանրամասներ Հանրապետության փողոցի խոշոր հրդեհից
Այսօր, ապրիլի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 և թիվ 13, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2-ական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղքը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Շենքը գազազրկված և հոսանքազկված է ժամանակավորապես։ Եվ ըստ նախնական տեղեկությունների կրակի պատճառը եղել է էլեկտրալարերից։
Նմանատիպ հոդվածներ
Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը հիվանդանոցում նույնպես մահացավ
Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմ...
Ողբերգական դեպք Երևանում․ նկուղային շինությունում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի
Այսօր, ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայու...
Նալբանդյան գյուղում փեսան կրակել է աներոջ, աներորդու և զոքանչի ուղղությամբ․ ոստիկանությունը մանրամասնում է
Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմա...
Էդմոն Մարուքյանն այս տարի բնակարան ու ավտոտնակ է նվեր ստացել Երևանում. Tert
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ...