Մակրոնը Կիև գնալու պատրաստակամություն է հայտնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է մեկնել Կիև, բայց այս այցը հնարավոր կլինի, երբ նա կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին, ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Նախագահ Մակրոնն ասել է, որ պատրաստ է կրկին մեկնել Կիև, երբ իմաստ ունենա, երբ այս այցը կարող է նպաստել կարգավորման առաջընթացին», - ասել է Աթալը France Info հեռուստաալիքի եթերում։
Միաժամանակ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նման այցը կարող է լինել առաջինը, եթե Մակրոնը վերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ֆրանսիայի ՆԳՆ վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 23,15 տոկոսը։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։






























