Ճաշից առաջ կամ ճաշից հետո․ Քադիրովը վստահ է, որ «Ազովստալ»-ը կանցնի ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ է անցնելու այսօր «ճաշից առաջ կամ հետո»։


«Ուզում եմ կիսվել լավ նորությամբ՝ վաղը, ավելի ճիշտ՝ այսօր, ճաշից առաջ կամ ճաշից հետո, «Ազովստալը» ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի վերահսկողության տակ, ամեն ինչ պատրաստ է, ռազմավարությունը պատրաստ է, զինվորները՝ պատրաստ, դա պարզապես ժամանակ է պահանջում, և վերջ»,- ասել է Կադիրովը իր Telegram ալիքում հրապարակված ձայնային հաղորդագրության մեջ։


Նա նաեւ վստահություն է հայտնել, որ եթե առավոտյան Ազովստալում զինյալները վայր դնեն զենքերը, ՌԴ ԶՈՒ ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, կկայացնի լավագույն, ճիշտ որոշումը։


Ռուսական զինված ուժերը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով, բազմիցս առաջարկել են ուկրաինական ազգային գումարտակների զինյալներին և Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում մնացած օտարերկրյա վարձկաններին դադարեցնել ռազմական գործողությունները և վայր դնել զենքերը՝ իրենց կյանքը փրկելու դիմաց։

Քաղաքականություն