Ազովստալում ազգայնականները չեն խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանքի հաստատմանը․ Պեսկով

Ազովստալում արգելափակված ուկրաինացի ազգայնականները ոչ մի կերպ չեն խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանքի հաստատմանը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Ազգայնական կազմավորումների կենտրոն դարձած Մարիուպոլն ազատագրվել է։ Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այժմ հնարավորություն կա սկսելու խաղաղ կյանք։ Բնակչությանը վերադարձնելով իրենց տները, ինչն էլ տեղի կունենա հիմա»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

«Ինչ վերաբերում է «Ազովստալին», սա առանձին օբյեկտ է, որտեղ ուկրաինացի ազգայնականների մնացած խումբն ամբողջությամբ արգելափակված է», - ասել է Պեսկովը։ 

 

Ճշտող հարցին ի պատասխան՝ նա վստահեցրել է, որ Ազովստալում ուկրաինական կազմավորումների առկայությունը «ոչ մի կերպ» չի խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանքի հաստատմանը։

 

Մեկնաբանելով ուկրաինական զորքերի դուրսբերման հետ կապված մեկ այլ հարց՝ Պեսկովը հիշեցրել է, որ Շոյգուն այդ մասին արդեն հինգշաբթի ավելի վաղ հայտնել էր Պուտինին։

Ընդհանուր առմամբ, Կրեմլի խոսնակը լրագրողներին վստահեցրել է, որ ռուսական հատուկ գործողությունը «շարունակվում է ըստ պլանի»։

 

Քաղաքականություն