ՏԵՍԱՆՅՈՒԹ. RT-ի թղթակիցը կրակի տակ է հայտնվել Մարիուպոլում
RT-ի թղթակից Բորիս Կուզնեցովը կրակի տակ է հայտնվել Մարիուպոլում: Այս մասին գրում է RT-ն՝ թելեգրամյան ալիքում:
Միջադեպը տեղի է ունեցել «Ազովստալի» և Իլյիչի գործարանի տարածքում:
«RT-ի թղթակից Բորիս Կուզնեցովը կրակոցների տակ է հայտնվել Մարիուպոլում, կադրերում երևում է դեպքից հետո տեղի ունեցածը։
Միջադեպը տեղի է ունեցել «Ազովստալի» և Իլյիչի գործարանի տարածքում, երբ մեր նկարահանող խումբը ՌԴ Քննչական կոմիտեի և ԴԺՀ-ի Հրադադարի վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնի հետ միասին շարժվում էր դեպի քաղաքային հիվանդանոցի շենք»,- նշվում է հաղորդագրությունում։