ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից

Հրապարակվել են Պլեսեցկի տիեզերակայանից «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի այսօրվա արձակման եզակի կադրերը։
 

Ինչպես հաղորդում է Звезда-ն՝ Պենտագոնը նշել է, որ Մոսկվան նախապես տեղեկացրել է Վաշինգտոնին՝ առկա պայմանավորվածություններին համապատասխան փորձարկումներ անցկացնելու մասին, և որ փորձարկման մեջ ամերիկյան կողմը «վտանգ չի տեսնում»:

 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պլեսեցկի տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին:

 

Գերատեսչությունում նշել են, որ թռիչքների բոլոր փուլերում հաստատվել են դրա նախագծային բնութագրերը։