Ջոնսոնը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին «գթասրտությամբ վերաբերվել» բրիտանացի բանտարկյալներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հարգել բրիտանացի բանտարկյալներ՝ Շոն Փինների և Էյդեն Էսլինի իրավունքները, որոնք գերի էին ընկել Մարիուպոլում, ծառայում էին Ուկրաինայի զինված ուժերի շարքերում՝ Ժնևի կոնվենցիայի շրջանակներում։

 

«Մենք կոչ ենք անում, որ բանտարկյալներին բարեխղճությամն վերաբերվեն», - չորեքշաբթի ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում։ Նա նաև ընդգծել է, որ Փիններն ու Էսլինը եղել են Ուկրաինայի զինված ուժերի անդամներ, այլ ոչ թե վարձկաններ։ Միաժամանակ, ինչպես նշել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը, Լոնդոնը դեմ է, որ բրիտանացիները գնան Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։

 

Մեկնաբանելով անգլիական Նոթինգհեմշիր շրջանի Նյուարքի ընտրատարածքը ներկայացնող իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Ջենրիքի կողմից ռուսական հեռուստատեսությանը բրիտանացի բանտարկյալների տեսազրույցների հատվածների հրապարակումը սոցիալական ցանցերում արգելելու առաջարկին, Ջոնսոնը նշել է, որ աջակցում է նման նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ, վարչապետը չի խոսել ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ Փինների և Էսլինի հնարավոր փոխանակման մասին, ինչը նրան ավելի վաղ խնդրել էին բանտարկյալներն իրենք անել։

 

Երեքշաբթի օրը Էսլինների ընտանիքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն աշխատում է Մարիուպոլում բրիտանացի բանտարկյալների ազատ արձակման ուղղությամն: 

 

Փինները և Էսլինը ծառայում են Ուկրաինայի Զինված ուժերի ծովային հետևակային կորպուսում 2018 թվականից:

Քաղաքականություն