Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու մասին Բրիտանիան պետք է վերջնական որոշում կայացնի

 Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ–ին արտահանձնելու օրդեր է տվել: ԱՄՆ-ում նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում:

 

«Մեծ Բրիտանիայում դատավորը որոշել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում»,-ասվում է Twitter-ում WikiLeaks-ի հաղորդագրության մեջ:

 

Օրդեր տալու մասին որոշումը կայացվել է դեռևս ապրիլի 2-ին։ Այժմ արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը:

 

Ասանժի պաշտպանությունը կարող է իր փաստարկները ներկայացնել մինչև մայիսի 18-ը։

Ասանժի կողմնակիցները կարծում են, որ երկու տարի դատական քաշքշուկներից հետո Ասանժի ճակատագիրը նորից փոփոխվում է քաղաքական որոշմամբ:

Ասանժը, որին 2010 թվականին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի պահանջով։

Քաղաքականություն