ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուկրաինայի ԶՈՒ գերեվարված զինվորների թիվը չափազանց մեծ է

Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորների չափազանց մեծ թվի պատճառով նրանք գտնվում են սահմանամերձ քաղաքների քննչական մեկուսարանում։ Ինչպես հայտնում է Readovka տելեգրամի ալիքը, կադրերում երևում են Ուկրաինայի զինված ուժերի հարյուրավոր գերեվարված զինվորներ, ենթադրաբար, ԼԺՀ կամ Ռուսաստանի Դաշնության ուղղիչ հիմնարկներից մեկի ֆոնին։ Ըստ ալիքի՝ գերված ուկրաինացի զինվորների թիվը չափազանց մեծ է, ուստի նրանց ժամանակավորապես տեղավորում են սահմանամերձ քաղաքներում գտնվող նախնական կալանքի վայրերում։

 

Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ վերջին օրերին ուկրաինացի 1464 զինծառայող է հանձնվել։