ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շվեդիայում Ղուրանի օրինակ են այրել․ լարված իրավիճակ, բախումներ
Ստոկհոլմում և Շվեդիայի մի քանի այլ քաղաքներում մոտ 30 մարդ է բերման ենթարկվել զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով։
Բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 40 մարդ։
Նշենք, որ անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը, որը ղեկավարում է դանիական հակաիսլամական Stram Kurs կուսակցությունը, ասել է, որ այրել է Ղուրանը և նորից կանի դա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Իրավիճակը, որը մենք տեսանք Մալմյոյում Զատկի հանգստյան օրերին, բացարձակապես անընդունելի է: Մենք գործեցինք արագ և վճռականորեն և հուսով ենք, որ կարող ենք հաջողության հասնել յուրաքանչյուր հետաքննության մեջ: Մենք պետք է վերլուծենք բավարար քանակությամբ տեսանյութեր», - ասել է Մալմյոյի ոստիկանապետ Պետրա Ստենկուլան: