ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոսկվա» հրթիռային հածանավի խորտակման առաջին տեսակադրերը

Համացանցում, տելեգրամ ալիքներում տեսակադրեր են տարածվում, որին կից նշվում է, որ տեսանյութում երևում է «Մոսկվա» հրթիռային հածանավը, որը խորտակվում է։ 

 

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր «Մոսկվա» հրթիռային նավի վրա հրդեհի բռնկման մասին։ Նշվում է, որ նավի վրա բռնկված հրդեհի ժամանակ զինամթերք է պայթել։ 

 

«Սևծովյան նավատորմի առաջատար նավերից մեկը լրջորեն տուժել է, անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է, հրդեհի պատճառները պարզվում են»,- ասվում էր ՊՆ հաղորդագրության մեջ։ 

 

Ավելի վաղ էլ Օդեսայի շրջանի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտարարել էր, որ իբր «Մոսկվա» նավը հարձակման է ենթարկվել ուկրաինական «Նեպտուն»  հականավային հրթիռներով։