ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լեքսուսի» կողային հայելիները գողացող տղամարդը, տեսնելով ոստիկաններին, փախել է

Ապրիլի 13-ի գիշերը 4.30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային հերթապահություն իրականացնելիս նկատել են մի տղամարդու, որը փորձում էր գողանալ կայանված «Լեքսուս» մեքենայի կողային հայելիները:

Տղամարդը, տեսնելով ոստիկաններին, հայելիները ձեռքին փախել էր՝ այդ ընթացքում գցելով հայելիները: Ոստիկանները բռնել են փախչողին. 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվոել եւ տվել խոստովանական բացատրություն: