ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքերով Ուկրաինայի զինուժի բազայի վրա հարձակման կադրերը
Այսօր Լվովի մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի բազայի վրա հարձակման կադրեր են հայտնվել, գրում են ռուսական տելեգրամյան ալիքները:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, այսօր ռուսական ավիացիան գրոհել է ուկրաինական զորքերի նյութատեխնիկական ապահովման 124-րդ միացյալ կենտրոնը, ինչի հետևանքով ոչնչացվել են նյութատեխնիկական կենտրոնը և դրանում գտնվող օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակները։
Նշվում է, որ խոսքը վերջին 6 օրվա ընթացքում ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից Ուկրաինա ժամանած զինտեխնիկայի մասին է։