ՌԴ ՊՆ-ն կոչ է անում անհապաղ կանխել Կիևի՝ Զատիկի ժամանակ հնարավոր սադրանքը
Ռուսաստանը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին անհապաղ ազդել Կիևի ռեժիմի վրա՝ Զատիկի ժամանակ հնարավոր սադրանքը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Կիևի ռեժիմը մի շարք արևմտյան երկրների աջակցությամբ ավարտում է Զապորոժիեի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումի և Խարկովի մարզերում բազմաթիվ զոհերի հետ հրեշավոր սադրանքների նախապատրաստումը։ Միզինցևը հայտարարել է, որ այս տարածաշրջաններում Զատկի գիշերը (ապրիլի 23-ից 24-ը) ծրագրվում է ականանետերից գնդակոծել ուղղափառ տաճարները՝ հետագայում խաղաղ բնակչության զանգվածային սպանության մեջ ռուս զինծառայողներին մեղադրելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանն օպերատիվ ապացույցների բազա ունի Կիևի կողմից պատրաստվող սարսափելի սադրանքների մասին։
«ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կառույցներին կոչ ենք անում անհապաղ ազդել Կիևի ռեժիմի վրա` անմարդկային, բարոյականության և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն անտեսող սադրանքները կանխելու համար»,– ասել է գեներալը։
Միզինցևի խոսքով` այս հրատապ հայտարարությունը ենթակա է անհապաղ հրապարակման և պետք է անհապաղ հասանելի դառնա նշված բոլոր կազմակերպություններին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը՝ իր նկարով խոզի մասին
ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է իր լուսանկարը երեկ՝ Ազատության հրապարակում իրականացվող ակցիայի...
Թուրքիայի զինված ուժերը Իրաքում 400 քուրդ զինյալների շրջափակման մեջ են վերցրել
Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններ...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ զգացվել է նաև Հայաստանում
Ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
«Դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»․ Բայդենը նորից սխալվել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասա...