ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզի կենտրոնում Մակրոնի դեմ ցույց է տեղի ունենում
Փարիզի Հանրապետության հրապարակից ոչ հեռու տեղի է ունենում ակցիա՝ ընդդեմ ծայրահեղ աջերի՝ կազմակերպված «Դեղին բաճկոնների» կողմից։
Ցուցարարները դեմ են և՛ Լը Պենին, և՛ Մակրոնին և կոչ են անում բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը։
Փարիզում «Դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ արմատականները սկսել են շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։