Կտրիճ Ներսիսյանը Սուրբ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի․ Կոնջորյան
Ընդդիմությունը երեկ մեզ մեղադրում էր Հայ Առաքելական եկեղեցին ասպատակելու համար, հնչեցնում էր եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Կտրիճ Ներսիսյանը Եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի: Այն Կտրիճ Ներսիսյանը, որի եղբայրը, ըստ հրապարակված փաստաթղթի, КГБ-ի գործակալ է: Հետո մի այլ հոգևորական Կտրիճ Ներսիսյանի մերձավոր շրջապատից՝ Ասողիկը, ասել է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք՝ ցանկացած մասունք նվիրել ցանկացածին՝ անկախ նրանից՝ այդ մարդը աշխարհակա՞ն է, թե՞ հոգևորական:
Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը, որը կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը և ունի զավակ կամ զավակներ, որոնք աշխարհական են: Կտրիճ Ներսիսյանը, ինչպես ասում է Ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշի կամ երրորդ պետություններին:
Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու վրա և ոչ թե Կտրիճ Ներսիսյանը»,- ասել է Կոնջորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։






























