Ֆրանսիան չի միանում Խաղաղության խորհրդին․ Թրամփը մաքսատուրքեր կսահմանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մինչև 20% տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա՝ նրան ներգրավելու իր նախաձեռնած «Խաղաղության խորհրդում»։ Խորհուրդը, ըստ Թրամփի, պետք է զբաղվի Գազայի հատվածում խաղաղության վերահսկմամբ։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մակրոնը չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը՝ համարելով, որ դրա նպատակները սահմանափակված չեն միայն Գազայով և կարող են հակասել ՄԱԿ-ի սկզբունքներին ու ինստիտուցիոնալ մեխանիզմներին։ Այդ մտահոգությունների պատճառով Ֆրանսիան հրաժարվում է մասնակցությունից։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը լրագրողների հարցին ի պատասխան նշել է, որ Մակրոնի հրաժարումը իր համար որոշիչ չէ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին։ Նա կրկնել է մաքսատուրքերի կիրառման սպառնալիքը՝ որպես քաղաքական լծակ։
«Խաղաղության խորհրդի» ձևավորման մասին Թրամփը հայտարարել է հունվարի 16-ին։ Սկզբնական գաղափարով այն պետք է գործեր որպես Գազայի վերականգնմանն ուղղված անցումային կառույց։ Սակայն, ըստ Bloomberg-ի, խորհրդի կանոնադրությունը նախատեսում է ավելի լայն առաքելություն՝ կայունության խթանում և հակամարտություններից տուժած տարածքներում կառավարելիության ապահովում։ Financial Times-ը նշում է, որ կառույցը կարող է մրցակցել ՄԱԿ-ի մանդատի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապ...
Ընդուվեց զինվորական ծառայությունից խուսափածների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««...