
Զախարովան արձագանքել է Մեդվեդչուկի կնոջ կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի դիմում-կոչը՝ ՌԴ զինված ուժերի և Դոնեցկի կողմից գերեվարված բրիտանացիների հարազատներին՝ փոխանակման հնարավորության մասին։
Շաբաթ օրը ավելի վաղ Մարչենկոն տեսանյութով դիմել էր Էյդեն Էսլինի և Շոն Փինների հարազատներին՝ ասելով, որ նրանք կարող են խնդրել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին ազդել Ուկրաինայի ղեկավարության վրա և հասնել նրանց ազատմանը՝ ամուսնու փոխարեն։
«Բորիս Ջոնսոնը, ով վերջերս մեկնել էր Կիև, հավանաբար տեղյակ է թագավորական մեծության հպատակների ճակատագրի մասին։ Նա չի դանդաղի պատասխանել։ Իսկ Լիզ Թրասը ձեզ կպատմի, թե սկզբունքորեն ինչ էին անում այնտեղ բրիտանացիները»,- գրել է Զախարովան Telegram ալիքում։