ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարունը բացվել է, արջերն ակտիվացել են․ Ամասիա համայնքում «հյուրեր» են լինում

Արդեն երկու ամիս է` Շիրակի մարզի Ամասիա համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներն անսպասելի հյուր են ունենում՝ արջն է այցելում մեղվապահներին, մեկ առ մեկ համտեսում մեղրը, շրջում փեթակները, կոտրում մեղվաթերթիկները, ոչնչացնում մեղվաընտանիքները՝ մեծ վնաս հասցնելով տնտեսություններին: Կարմիր գրքում գրանցված Կովկասյան գորշ արջի դեմ ամասիացիները ոչ մի քայլ չեն կարող ձեռնարկել։  Այս մասին գրում է «Սպուտիկ Արմենիան»։ 

 

 Դիմել են տարբեր կառույցների ու նախարարությունների, որպեսզի արջին վնասազերծելով այլ վայր տեղափոխեն։ Պատասխանել են, որ քննարկում են այդ հարցը։ Իսկ բնակիչները արդեն ոչ միայն իրենց տնտեսությունների համար են զգուշանում, այլև երեխաների: Ամասիացներն ասում են, որ այս տարածքում առաջին անգամ են արջ տեսնում։ Ենթադրում են, որ ծուռթաթը քոթոթներին էլ է իր հետ բերում։

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Քաղաքականություն