ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցորդները արմատախիլ են անում մայթեզրի ծաղիկները և ոտնատակ տալիս. Ահազանգ
Ֆեյսբուքյան բաց խմբերից մեկում (Մի արեք «ԱՅՍՊԵՍ») հրապարակվել է տեսանյութ, որում անցորդները քաղում են Մազմանյան փողոցի հարակից մայթերին տնկված ծաղիկները: Հրապարակման հեղինակը, որը Գարիկ Կոսակյանն է, նշում է, որ ծաղիկները պոկել են արմատներով, ինչպես նաև ոտնատակ տվել:
«Բարև ձեզ, ժողովուրդ ջան տարիքով մեծերին, եթե ճանաչող կա, խնդրած կլինեմ՝ տեղյակ պահեք։ Սաղ ծաղիկները արմատներով պոկել են, մնացած ցանածներն էլ ոտնատակ տվել։
Փողոց՝ Մազմանյան։
Նախապես շնորհակալ եմ»,- գրել է օգտատերը։