ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինացիների ակցիան` Բեռլինում. պահանջում են աշխատանք չտալ ՌԴ Առաջին ալիքի հայտնի խմբագրին
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ուկրաինացի ակտիվիստները հավաքվել են Welt-ի խմբագրության տարածքում և պահանջել աշխատանքից ազատել Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային։
Հիշեցնենք՝ Մարինա Օվսյաննիկովան ՌԴ Առաջին ալիքի լրատվական ծրագրի ժամանակ ուղիղ եթերի տաղավար է մտել՝ ձեռքին հակապատերազմյան պաստառ պահելով։
Ըստ ցուցարարների, սակայն, Օվսյաննիկովան, ով սկանդալից հետո աշխատանքի է գնացել գերմանական Die Welt հրատարակությունում, ամենայն հավանականությամբ ղեկավարվում է «կրեմլի ձեռքով»:
«Նա երկար տարիներ աշխատել է ռուսական պետական հեռուստատեսությունում, նա չի կարող գրել Ուկրաինայի մասին արևմտյան լրատվամիջոցներում»,- վստահ են Գերմանիայում ուկրաինացի փախստական ակտիվիստները։
Մանրամասները` տեսանյութում: