ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոսկվա» հածանավի վրա կրակի օջախը մեկուսացվել է, հրթիռային զենքը չի վնասվել. ՌԴ ՊՆ

«Մոսկվա» հածանավի վրա կրակի օջախը մեկուսացվել է, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ 
««Մոսկվա» հածանավի վրա կրակի օջախը մեկուսացված է, բաց օջախներ չկան։ Զինամթերքի պայթյունները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հածանավը պահպանում է լողունակությունը, հիմնական հրթիռային սպառազինությունը վնասված չէ։ 
«Հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի` մերձակայքում գտնվող այլ նավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ներկա պահին քայլեր են ձեռնարկվում հածանավը նավահանգիստ տեղափոխելու համար։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։ 
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «Մոսկվա» հրթիռակիր հածանավի վրա հրդեհ է բռնկվել, գրանցվել են ռազմամթերքի պայթյուններ։