ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակոծության է ենթարկվել Ռուսաստանի գյուղերից մեկը

Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Կլիմովո գյուղը գնդակոծության է ենթարկվել։ Ինչպես հայտնում են տելեգրամ ալիքները՝ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են սահմանային անցակետը։ Նշվում է, որ տուժածներ չկան, սակայն փախստականների երկու ավտոմեքենա է վնասվել։ «Եղել է 3 հարված, երկու օջախ է երևում [տեսանյութում»,- նշում է տեսանյութերից մեկի հեղինակը։