ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ոստիկանը կրակելով սպանել է սևամորթ տղամարդուն
Ամերիկյան Գրանդ Ռապիդս քաղաքում ոստիկանը կրակելով սպանել է սևամորթ տղամարդուն՝ պարեկի պահանջը չկատարելու համար: Դեպքը դարձել է մեծամասշտաբ ցույցերի առիթ:
Ինչպես հայտնում է life.ru-ն, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ այն բանից հետո, երբ ոստիկանը կրակել և սպանել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սևամորթ 26-ամյա Պատրիկ Լիոյին: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել բերման ենթարկելու փորձից։
Ինչպես հայտնում է NyPost-ը, ոստիկանը կանգնեցրել է Պատրիկ Լիոյին այն պատճառով, որ նրա մեքենայի համարանիշները կասկածելի են եղել։ Տղամարդը սպայի հրամանին հակառակ դուրս է եկել մեքենայից, ապա փորձել փախչել նրանից։ Երբ սկսվել է ծեծկռտուքը, նա փորձել է խլել ոստիկանի խլացուցիչ ատրճանակը, նա պահանջել է վայր գցել սարքը, իսկ մեկ վայրկյան անց կրակել է նրա մեջքին։
Ցույցերի ֆոնին քաղաքի խանութների ցուցափեղկերը փակել են՝ վախենալով անկարգություններից ու թալանից։