Վայոց Ձորի մարզում բախվել են Mitsubishi Grandis-ն nւ «Վոսխոդ» մոտոցիկլետը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. Shamshyan. com

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 49-ամյա Կարեն Կյուրեղյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան և 57-ամյա Արմեն Գալստյանի վարած «Վոսխոդ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլետը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը աշխատում է «Արփա Պառնաս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն