Օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով․ Պապոյան
ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
Օրենքի քննարկման ժամանակ իր ելույթում իշխող խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ասաց․
«Երբ խոսում ենք բանկային հաշիվների մասին, բուքմեյքերական հաշիվ ունենալու համար անձի չափահաս լինելը պարտադիր է, մյուս կողմից բանկային հաշիվ ունենալու համար ևս կա որոշակի տարիքային շեմ, հետևաբար անչափահասների մասնացությունը հնարավոր չի լինելու, իսկ եթե խաղան այլ, օրինակ ծնողերի քարտային հաշիվներով, դա վերահսկելի կդառնա»։
Սերգեյ Բագրատյանի հարցին՝ կան գործիքակազմեր քաղաքացիների կողմից ապառիկ եղանակով կանխիկ խաղադրույքներ անելը կանխելու համար, Պապոյանը ասաց․
«Եթե կանխիկը վերացնում ենք, բնականաբար ապառիկ կանխիկն էլ չի լինի այս պարագայում, ավելին ասեմ այս օրենքի նախագիծը ընդունելուց հետո կփակվեն բուքմեյքերական գրասենյակներ կոչվածները, որոնք նպատակ ունեն կանխիկ խաղադրույքներ ընդունելու, հիմա, եթե կանխիկ խաղադրույքը արգելված է, այդ գրասենյակների մեծ մասը փակվելու են, որովհետև նրանց գոյությունը իմաստազրկվելու է»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...