Ավստրիայի կանցլերը Պուտինին ասել է, որ Զելենսկին ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել վերջինիս հետ
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ճեպազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու՝ ուղիղ բանակցություններ վարելու ցանկության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես մատնանշեցի, որ նախագահ Զելենսկին ցանկանում է ուղիղ կապ հաստատել իր հետ՝ բանակցելու համար։ Բայց սրան էական արձագանք չեղավ»,- ասել է Ավստրիայի կաբինետի ղեկավարը:
Ավելի վաղ Կարլ Նեհամերը հայտարարել էր, որ Նովո-Օգարյովոյում Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը «շատ կոշտ ու բաց» է եղել։
Նովո-Օգարյովոյում Կարլ Նեհամերի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները տևել են 75 րոպե։
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի խոսքով՝ քաղաքական գործիչները պատրաստվում էին «դեմ առ դեմ» հանդիպում անցկացնել՝ առանց մամուլի մասնակցության։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Լը Պեն՝ 28.20 տոկոս, Մակրոն 26.15. վերջին տվյալները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից
Հրապարակվել են Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալները այսօր երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով: Ինչպե...