Ռուսաստանից կարտաքսեն 45 լեհ դիվանագետի
Ապրիլի 8-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Լեհաստանի դեսպան Կ.Կրաեւսկին, որին խիստ բողոք է արտահայտվել՝ այս տարվա մարտի 23-ի չհիմնավորված հայտարարության կապակցությամբ։ Լեհաստանի Հանրապետությունում ռուսական արտասահմանյան առաքելությունների 45 աշխատակից «persona non grata» է ճանաչվել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Դեսպանին ասվել է, որ նման քայլը մենք դիտարկում ենք որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես խարխլելու Վարշավայի գիտակցված ցանկության հաստատում։ Սրա համար ամբողջությամբ պատասխանատու է լեհական կողմը։
Ռուս դիվանագետներին արտաքսելու Լեհաստանի ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա Լեհաստանի Հանրապետության դեսպանության եւ Իրկուտսկում, Կալինինգրադում եւ Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակիցներ հայտարարվել են «persona non grata»։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը մինչեւ ապրիլի 13-ի օրվա ավարտը։ Համապատասխան գրությունը փոխանցվել է Ռուսաստանում Լեհաստանի դեսպանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Նման հայտարարություն պատմության ընթացքում Եվրամիությունից հնչել է առաջին անգամ. ի՞նչ է ասել Բորելը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիեւ կատարած այցի ընթացքո...
«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն»․ Լավրովը՝ Փառուխի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է, որ Ասկե...
Հրապարակվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը․ ի՞նչ արգելքներ են սահմանվել
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ՝ Ուկրաինայում շարունակվ...
«Դրանց արդյունքը լինելու է աշխարհի ավիրված կարգուկանոնը»․ Մեդվեդևը՝ պատժամիջոցների մասին
ՌԴ-ի դեմ աննախադեպ պատժամիջոցները կառաջացնեն բոլոր միջազգային ինստիտուտների հետագա կոլապսը, հայտարարել Է Ռուսաստանի անվտ...