Հանդիպել են Զասն ու Միրզոյանը. վերջինս անդրադարձել է Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։ Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար. Պեսկով
Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանի խորհրդարանի առջև ելույթ է ունեցել ազովցի զինյալ
Հունաստանի խորհրդարանի առջև ելույթ է ունեցել ազովցի զինյալ։ Տեսանյութը ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ել...